-
17.04.2020|
14:28
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Aravot.am կայքին հարցազրույց է տվել.
-
17.04.2020|
14:26
Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով մինչև մայիսի 6-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Ապրիլի 7-ից արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսականում և 5 պրեֆեկտուրաներում:
-
17.04.2020|
14:25
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին ում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`․․․
-
17.04.2020|
14:24
Սերժ Սարգսյանին բազմաթիվ հարցեր են ուղղվել, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
-
17.04.2020|
14:23
COVID-19 համաճարակի պատճառով Իտալիայում երկրպագուները չեն կարողանա մարզադաշտեր հաճախել մինչև հաջորդ տարվա մարտ: AS-ի փոխանցմամբ՝ Ֆուտբոլային սեզոնի վերսկսումն Իտալիայում նախատեսված է մայիսի 31-ին՝ փակ տրիբունաների պայմաններով: Իտալիայի 2019/2020 առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրից հետո:
-
17.04.2020|
14:23
Պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
17.04.2020|
14:22
Հինգշաբթի օրը Հայաստանում արձանագրվել է առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջից՝ հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
17.04.2020|
14:21
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 42-ով՝ հասնելով 1201-ի, մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
17.04.2020|
14:20
Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 2 200 000-ի, 147 000 մարդ մահացել է, բուժվել է 553 000-ը: ԱՄՆ-ը շարունակում է առաջինը մնալ մահերի և հիվանդների թվով՝ 34,6 հազար մահվան դեպք և 678 000 վարակված:
-
17.04.2020|
14:18
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանքի առաջադրման
կապակցությամբ: