-
16.04.2020|
14:48
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020-ի մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ:
-
16.04.2020|
14:46
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան հարթակում հեռավար հանդիպում է անցկացրել «ԴասԱ» ծրագրի մասնակիցների համար։
-
16.04.2020|
14:45
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ՝ չնայած կորոնավարակի 6 դեպքերին ու մի քանի գյուղերում կարանտինի հաստատմանը:
-
16.04.2020|
14:40
Հայտնի է, որ SARS և MERS հարուցիչները կարող են ախտահարել նյարդային համակարգը: Ուսումնասիրությունները վկայում են, որ այդպես է լինում նաև նոր կորոնավարակի դեպքում, հնարավոր հետևանքը դառնում է շնչառության անսպասելի կանգը՝ գրում է գերմանական Focus ամսագիրը:
-
15.04.2020|
22:11
Սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ ծանր պայմաններում մեր Սահմանադրությանը համապատսխան հերթական ժողովրդավարական ընտրություններն ենք անցկացրել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
15.04.2020|
22:08
«Միջազգային դոնոր ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ Վրաստանը տարվա վերջին 3 միլիարդ դոլար միջազգային օգնություն կստանա»,-ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հակաճգնաժամային տնտեսական խմբի նիստում:
-
15.04.2020|
22:08
Հայաստանում արշավ է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, կալանքից ազատ արձակելու կոչով հանդես գալուց հետո՝ գրում է Интерфакс գործակալությունը՝ անդրադառնալով կաթողիկոսի հայտարարությունից հետո հնչող արձագանքներին:
-
15.04.2020|
22:07
Կառավարությունն աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
15.04.2020|
22:04
Գազի 135-165 դոլարի խնդիր, այո, կա: Դա առանցքային խնդիր է՝ հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես, որովհետև կարող է պատահի, եթե այդ խնդիրը չլիներ, հայտի անհրաժեշտությունը ևս չլիներ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
-
15.04.2020|
22:03
Երբ պետք էր, մենք Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանը։