-
14.04.2020|
12:50
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն առաջարկում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:
-
14.04.2020|
12:49
ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին որոշումը կկայացնի շաբաթվա վերջին՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցում:
-
14.04.2020|
12:48
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը։ Սոյլուն հրաժարական էր տվել պարետային ժամ մտցնելու որոշման քննադատությունների պատճառով։
-
14.04.2020|
12:47
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ՝ Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նրա տվյալներով, մեկ օրում 34,456 թեստերի արդյունքում հաստատվել է վարակման 4,093 նոր դեպք։
-
14.04.2020|
12:46
Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում արդեն հասանելի է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։ Կառավարության առաջարկած 9-րդ ծրագրով մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 500 դրամ, եթե երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք։
-
14.04.2020|
12:45
Ֆրանսիայի INRAP ազգային ինստիտուտի աշխատակիցները պեղումներ են կատարել հին հռոմեական սրբավայրի ավերակներում և հայտնաբերել են մետաղական զինվորական տափաշիշ:
-
14.04.2020|
12:44
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է. «Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատացումն ու բացասական դինամիկան:
-
14.04.2020|
12:44
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման տեմպերի նվազումն ավելի դանդաղ է, քան ավելացումը:
-
14.04.2020|
12:43
Երեկ անցկացվել է 685 թեստ, որից դրական է եղել 28-ը: Շատ կարևոր վիճակագրություն ունենք, առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջացած դեպքերը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
14.04.2020|
12:42
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել 25 աղքատ պետության պարտքի ծավալի անհապաղ կրճատման առաջարկին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցելու նպատակով: