-
13.04.2020|
21:24
Այսօր հեռախոսով ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկվող միջոցառումները՝ հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
-
13.04.2020|
21:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նավթ արդյունահանող պետություններին միավորող կազմակերպությունը` OPEC-ը, և Ռուսաստանը պատրաստ են կտրուկ կրճատել նավթի արդյունահանման ծավալները:
-
13.04.2020|
20:14
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant
Program: ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։
-
13.04.2020|
13:34
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մեկ ամսով: Նախատեսվում է 2020-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020-ի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020-ի մայիսի 14-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
-
13.04.2020|
13:34
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով՝ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
-
13.04.2020|
13:29
Ֆրանսիայում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով վարակվածների և զոհերի թվում կան նաև շատ հայեր՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ, լրագրող Գրիգոր Ամիրզայանը:
-
13.04.2020|
13:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+-ի նոր գործարքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցման համաձայնության հասնելու կապակցությամբ՝ պնդելով, որ այդ քայլն ԱՄՆ-ում էներգետիկ ոլորտի հարյուր հազարավոր աշխատատեղեր կփրկի:
-
13.04.2020|
13:27
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել բրիտանացիներին:
-
13.04.2020|
13:27
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի հարցով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն զգուշացրել է, որ վիրուսը պարտադիր չէ, որ տարածվի ալիք առ ալիք, ինչպես գրիպը:
-
13.04.2020|
13:26
Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակում, ԱԺ-ում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: