-
13.04.2020|
13:25
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ հայ բժիշկները չեն հեռանում եվրոպական երկրներ կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի բարձր աշխատավարձերով աշխատանքի անցնելու համար:
-
13.04.2020|
13:24
Ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվանդություններով ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգրավվել՝ նրանց վերապատրաստման արդյունքում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը։
-
13.04.2020|
13:23
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել 4 ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
-
13.04.2020|
13:22
Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
-
13.04.2020|
13:21
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Նա Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է և ինքնամեկուսացված էր:
-
13.04.2020|
13:19
Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1850000ը, մահերի թիվը` 114 000, բուժվել է 428 000 մարդ:
-
13.04.2020|
13:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 211-ի: Բացասական թեստերի ընդհանուր թիվն է 7631:
-
13.04.2020|
11:33
Ապրիլի 12-ին Զատկի Urbi et orbi ուղերձում Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթեց բոլորի համար, ով մահացել կամ վարակվել է կորոնավիրուսով, կոչ արեց թուլացնել միջազգային պատժամիջոցները, աղքատ երկրների պարտքերը ներել և դադարեցնել պատերազմները:
-
13.04.2020|
11:27
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ դեռ հիվանդանոցում է Covid-19 ախտորոշումով, հայտարարել է, որ կյանքով պարտական է բրիտանական առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներին:
-
12.04.2020|
22:55
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը հայտարարում է, որ մեծ աղետի ռեժիմը գոյություն ունի միանգամից բոլոր 50 նահանգներում»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: