-
12.04.2020|
22:52
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից նշվում է․ «Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։
-
12.04.2020|
22:51
Հռոմի պապը, պատմության մեջ առաջին անգամ, Սուրբ Զատիկի պատարագն անց է կացրել փակ դռների ետևում Վատիկանի Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ տաճարում՝ աշխարհին կոչ անելով համընդհանուր համերաշխության կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին և դրա հետևանքների դեմ պայքարում, հաղորդում է Reuters-ը:
-
12.04.2020|
22:50
Եվրոպացիներին խորհուրդ չեն տալիս ամրագրումներ անել ամառային հանգստի համար՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ հաղորդել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը:
-
12.04.2020|
22:48
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հայտնել են վարչապետի գրասենյակից:
-
12.04.2020|
22:47
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ֆեյսբուքում ուղերձ է հղել Զատկի տոնի առթիվ՝ իր կարեկցանքը հայտնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած իտալացիներին:
-
12.04.2020|
22:46
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում:
-
12.04.2020|
22:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է վերակառուցել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
-
12.04.2020|
22:39
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի՝ հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։
-
12.04.2020|
22:35
Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել օրերս Հայաստան
ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրայի գրառման կապակցությամբ:
-
12.04.2020|
22:31
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: