-
12.04.2020|
16:31
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ աշխարհով մեկ պատրաստվում են Սուրբ Հարության տոնին, որն այս անգամ կանցնի աննախադեպ պայմաններում. եկեղեցիները դատարկ են, հավատացյալները` տներում փակված, պատարագները օնլայն են անցկացվում:
-
12.04.2020|
16:29
Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։
-
12.04.2020|
16:28
Կորոնավիրուսի համաճարակի զոհերի և վարակակիրների թվով ԱՄՆ-ը դարձավ աշխարհում առաջին երկիրը՝ մահացել է 20 608 մարդ, վարակի հետևանքով օրական մահանում է մոտ 200-ը: Վարակակիրների ընդհանուր թիվը՝529 951: Զոհերի ամենամեծ թիվը արձանագրվել է Նյու Յորքում՝ 6 400:
-
12.04.2020|
16:27
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսի իշխանություններին հորդորում է պատրաստվել կորոնավիրուսի համաճարակի անբարենպաստ զարգացումների: Կազմակերպության փորձագետների խումբը Մինսկում հանդիպել է լրագրողներին և ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքները:
-
12.04.2020|
16:26
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 46-ով՝ հասնելով 1013-ի, տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այսօր ժամը 11-ի տվյալներով՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 197-ի` ավելանալով 24-ով:
-
12.04.2020|
16:25
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, շարժական է: Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
-
12.04.2020|
16:23
Երաժշտություն հանուն հույսի. իտալացի տենոր Անդրեա Բոչելին Սուրբ Զատկին հոգևոր համերգ կտա: Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը: Համավարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել երկրպագության ծառայությանը:
-
12.04.2020|
16:22
«Մի՛» մնա տանը․ Դոպինգ կրեատիվ ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, և մի շարք հայտնի հայեր ու մշակույթի գործիչներ կոչ են անում:
-
12.04.2020|
11:23
Սինգապուրում, որի իշխանություննեիրի գործողությունները մասնագետներն անվանում էին պանդեմիայի դեմ պայքարում «ոսկե ստանդարտ», կորոնավարակի երկրորդ ալիքն է: Ապրիլի 10-ին 6 միլիոն բնակչությամբ քաղաք-պետությունում վարակի 198 նոր դեպքեր են բացահայտվել, հիվանդացածների թիվը 2000 է: Սինգապուրը դեռ հրաժարվում է կոշտ կարանտինից:
-
12.04.2020|
11:21
Աշխարհում տարածվում է մահաբեր կորոնավարակի 3 տեսակ: Քեմբրիջի համալսարանի գիտնականները կազմել են 2019-ի դեկտեմբերից 2020-ի մարտ վարակի գենետիկ պատմության քարտեզը և գտել են սերտ կապված, բայց տարբեր 3 տարբերակներ՝ գրում է Ջո Պինկստոուն Daily Mail-ում: