-
11.04.2020|
22:50
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 000-ը:
-
11.04.2020|
22:49
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է:
-
11.04.2020|
22:49
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից:
-
11.04.2020|
22:48
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից 19 բուժաշխատող է մահացել՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Մեթ Հենքոքին:
-
11.04.2020|
22:46
ԵՄ երկրները խստացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները: Իսպանիայում ոստիկանությունը խստացրել է վերահսկողությունը տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա՝ հսկելով, որ մարդիկ հանգստյան օրերին չգնան քաղաքից դուրս: Նրանց տանից դուրս գալ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, աշխատանքի կարող են գնալ նրանք, ում գործունեությունը լիովին անհրաժեշտ է։
-
11.04.2020|
22:45
Բելառուսում 301 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով՝ հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի հայտարարությունը: Հիվանդ բժիշկների մեծ մասը գրանցվել է Վիտեբսկում և Մինսկում:
-
11.04.2020|
22:44
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է արդեն սեպտեմբերին պատրաստ լինել՝ հայտնում է The Times-ը՝ հղում տալով Օքսֆորդի համալսարանի փորձագետ, պատվաստաբան Սարա Գիլբերտի հայտարարությանը։
-
11.04.2020|
22:43
Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը.
-
11.04.2020|
22:38
Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում:
-
11.04.2020|
22:37
Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը հասել է 840-ի: Մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: