-
10.04.2020|
15:54
Ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ:
-
10.04.2020|
15:54
Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Նրանք վերադարձից հետո ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
10.04.2020|
15:53
Անցած օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի թիվն ավելացել է 1904-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները՝ 61-ով պակաս նախորդ օրվա համեմատ: Ընդհանուր թվով՝ 16 672 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից:
-
10.04.2020|
15:52
«Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաև բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»:
-
10.04.2020|
15:52
«Հրապարակը» գրում է. «Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:
-
10.04.2020|
15:51
Հայաստանում անցած մեկ օրում դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով ՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 11-ով և հասել 149-ի:
-
10.04.2020|
15:50
Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 600 000, մահերի թիվը՝ 95,7 հազար է, բուժվել է 357 000 մարդ:
-
10.04.2020|
15:49
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք: Կորոնավիրուսով վարակված 55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը հոսպիտալացվել էր, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
-
10.04.2020|
15:48
Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմի» հիմնադիրներ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։ Ընկերության աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, «Ազատությանը» փոխանցեց, որ նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև մոտ 350 աշխատակիցներ։
-
10.04.2020|
14:30
Վերջին ժամանակներս բրիտանական մարզական լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են վերածվում ֆինանսական միջոցներ ներկայացնող հաշվեմատյանների՝ համեմված տնտեսական լուրջ վերլուծություններով։ Պատճառը աշխարհին համակած վարակն է՝ կորոնավիրուսը, որը դեռ հայտնի էլ չէ, թե շոշափելի ապագայում ինչ խորքային փոփոխություններ է մտցնելու բոլորիս կյանքում։