-
09.04.2020|
17:58
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն համայնքային 70 ավտոբուս ամեն օր անվճար տեղափոխում է 1800 բուժաշխատողի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ավտոբուսները աշխատանքի են դուրս գալիս երեքանգամյա ռեժիմով։
-
09.04.2020|
17:57
Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։
-
09.04.2020|
17:56
Հաջորդ երկու տարիներին COVID-19-ի կորոնավիրուսով վարակի պանդեմիայի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար՝ գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Ուոլ Սթրիթում բանկերի կանխատեսումներին:
-
09.04.2020|
17:54
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Ապրիլի 8-ին վարակազերծվել են 338 հանրային նշանակության վայրեր, 161-ը առևտրային կազմակերպություններ են:
-
09.04.2020|
17:53
Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, զոհերի թիվը` 88,5 հազարը, բուժվել է 330 000 մարդ: Վարակվածների թվով առաջինը ԱՄՆ է՝ գրեթե 430 000 մարդ: Անցած 24 ժամում 30 000 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1900 մարդ: ԱՄՆ-ում համաճարակից մահացել է 15 000 մարդ:
Իսպանիան վարակվածների թվով երկրորդն է՝ վիրուսը հայտնաբերվել է 148000 բնակչի մոտ, մահացել է 15 000 մարդ:
-
09.04.2020|
17:42
Եվրամիության անդամ չորս պետություններ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանն ու Սլովակիան, որոշել են համերաշխության հատուկ ծրագիր սկսել կորոնավիրուսի դեմ պայքարում նախկին խորհրդային վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին աջակցելու համար:
-
09.04.2020|
17:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքով օժանդակել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը:
-
09.04.2020|
17:28
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը կայուն է, և նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ հայտարարել է մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը:
-
09.04.2020|
17:26
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարում է Եմենում հրադադարի մասին՝ որոշումը պայմանավորելով համաճարակային իրավիճակով: Հութի ապստամբներն առայժմ հրապարակային չեն արձագանքել այդ նախաձեռնությանը:
-
09.04.2020|
17:25
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի, կարանտինի ռեժիմում գտնվող քաղաքացիների թիվը 4 559 է, 353 հոգի գտնվում են բժիշկների հսկողության տակ, մահերի թիվը ապրիլի 8-ի դրությամբ 3 է՝ հայտնում են պաշտոնական աղբյուրները: