-
08.04.2020|
16:54
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.79%-ով և կազմել 10356.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.12%-ով և կազմել 4438.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.19%-ով և կազմել 5704.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 1099.76 կետ:
-
08.04.2020|
16:53
«Հրապարակը» գրել է.«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։ Անգամ հիմա, երբ երկիրը կանգնած է հենց առողջապահական բնույթի լրջագույն մարտահրավերի առջև, նախարարն իրեն վստահված ոլորտը կարգավորելու փոխարեն զբաղված է մեկ անգամ արդեն ձախողված իր մտերիմներին տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակելով։
-
08.04.2020|
16:52
«Ժողովուրդը» գրել է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:
-
08.04.2020|
16:51
Մեկուսացման պայմաններում առցանց առևտուր իրականացնողները կարողանում են իրենց գործունեությունը շարունակել: Սա դրական տեղաշարժ է՝ ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով այս օրերին առցանց առևտրի մասին:
-
08.04.2020|
16:50
Բելառուսում անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման ուղարկվողների նկատմամբ պահանջները կխստացվեն՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
08.04.2020|
16:50
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը։ Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության։
-
08.04.2020|
16:49
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ և ՌԴ զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով ՀՀ է եկել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:
-
08.04.2020|
16:48
Vogue ամսագրի իտալական հրատարակության ապրիլյան համարը կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով: Ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին Instagram-ում հայտնել է, որ Vogue Italia-ի ապրիլյան համարը լույս կտեսնի հաջորդ ուրբաթ:
-
08.04.2020|
16:47
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
-
08.04.2020|
16:47
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունից պատմել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողության մասին՝ կորոնավիրուսի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երկրորդ գիշերն անցկացնելուց հետո, հայտնում է Reuters-ը: