-
07.04.2020|
15:06
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է: 10 օր առաջ նույն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը:
-
07.04.2020|
15:06
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:
-
07.04.2020|
15:05
Ամենաշատ դեպքերն այս օրերին արձանագրվում են ԱՄՆ-ում, երեկ գրանցվել է 30000 նոր դեպք: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում արդեն 367000 է, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 11 000:
-
07.04.2020|
15:04
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երկրորդ չարթերային թռիչքը՝ WZ4323, Red Wings ավիաընկերությունը կիրականացնի այսօր ժամը 15։40-ին՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն իր ֆեյսբուքյան էջում:
-
07.04.2020|
15:03
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ 10 օր առաջ կորոնովիրուս էր ախտորոշվել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հաղորդում է BBC-ն: 55-ամյա առաջնորդը հիվանդանոցում է երեկվանից, կառավարությունը հաղորդել էր, որ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նախազգուշական ստուգումներ է անցնում` հնարավոր բարդություններից խուսափելու համար:
-
07.04.2020|
15:02
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 000 դոլար հատկացում ենք կատարում, որպեսզի կատարենք թեստերի արտադրությունը տեղում», - երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում:
-
07.04.2020|
14:53
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է FAST Webinars շարքը COVID-19 պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամի ընթացքում տարբեր ոլորտների զարգացումը թեմայով։
-
07.04.2020|
14:50
Գործարկվել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ:
-
07.04.2020|
14:48
Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ, որին առանձին խմբերով հնարավորություն կստանան մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները: Գրքեր կարդալ սիրող աշակերտների համար նախատեսված մրցույթի մեկնարկն ազդարարվում է ապրիլի 1-ին:
-
07.04.2020|
11:04
Ճապոնիան պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել կորոնավիրուսի տարածման պատճառով: Հնարավոր է՝ արդեն երեքշաբթի՝ հաղորդում են Ռեյտերսը և Ֆրանս պրեսը՝ հղում անելով Ճապոնիայի լրատվամիջոցներին: