-
06.04.2020|
14:34
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծրագրում է ապրիլի 8-ին հաստատել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
-
06.04.2020|
14:32
Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Նա «Իմ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։
-
06.04.2020|
14:31
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է Մադրիդի «Ռեալ» վերադառնալ մասին՝ տեղեկացնում է Calciomercato- ն: Պորտուգալացին դժգոհ է թուրինյան ակումբում իր դիրքերից: 35-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է տեղափոխվել Մադրիդ այս ամառ:
-
06.04.2020|
14:30
Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 674 մարդ է մահացել, որը մարտի սկզբից գրանցված նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է՝ հաղորդում է CNN-ը:
-
06.04.2020|
14:29
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. ՙՀՀ-ում կորոնավիրուսը տարածվում է անկասելի տեմպերով։ Այլևս պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ որևէ կերպ ազդելու գործընթացի վրա։
-
06.04.2020|
14:27
Գերմանիայում չորրորդ օրն անընդմեջ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի անկում է գրանցվում, գրում է The Guardian-ը՝ Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տվյալներին հղումով:
-
06.04.2020|
14:26
«Այս հարցով մենք աշխատում ենք և արտադրող ընկերության, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք նրանց հետ, որ երբ դեղամիջոցն արտոնագիր ստանա, մենք առաջիններից մեկը կլինենք, որ կստանանք դեղամիջոցը»:
-
06.04.2020|
14:25
Փորձագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն օրական 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգի վնաս է հասցնում՝ գրում է Daily Mail-ը:
-
06.04.2020|
14:24
«Անվտանգության գործոն» հաղորդաշարի հեղինակ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է. «Աշխարհի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն իրականացնում են ծավալուն և ամբողջ քաղաքի ախտահանման աշխատանքներ, ներառյալ փողոցներն ու մայթերը (կարծում եմ` բուռն քննարկման առարկա դարձած նույն Թբիլիսիի նյութը տեսել են շատերը)։
-
06.04.2020|
14:23
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 188-ի՝ նշվում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում: