-
06.04.2020|
14:23
ՊԵԿ-ը հայտնում է, որ այն քաղաքացիները, որ 2019-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել ՀՀ և մաքսազերծել 2019-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:
-
06.04.2020|
14:21
ԱՄՆ-ում 1,147 մարդ է մահացել կորոնավիրուսից մեկ օրում, իսկ 25,544 հոգի վարակվել է: CNN- ի փոխանցմամբ ՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի գնահատականով ՝ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 և 9 643 մահվան դեպք, առնվազն 337 620 մարդ վարակված է:
-
06.04.2020|
14:19
Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:
-
06.04.2020|
14:18
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, 10 օր առաջ կորոնավիրուս հաստատվելուց հետո՝ թեստավորում անցնելու համար տեղափոխվել է հիվանդանոց, գրում է BBC-ն։ Ուրբաթ 55-ամյա Ջոնսոնը հայտարարել էր, որ շարունակում է ջերմել, ուստի պետք է շարունակի ինքնամեկուսացումը:
-
06.04.2020|
14:17
Այսօր մեկուսացման 20-րդ օրն է Ֆրանսիայում, և կարող է երկարաձգվել նախապես հայտարարված ժամկետից` ապրիլի 15-ից հետո: Կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել: Ըստ պաշտոնական տվյալների` մահացածների թիվը մարտի 1-ից 7 560 է, ապաքինվել է 15 հազար 438 մարդ:
-
06.04.2020|
14:16
Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի աճի տեմպերի դանդաղումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նպաստել են ասիական ֆոնդային շուկայում այսօր նկատվող որոշակի աճին:
-
06.04.2020|
14:15
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ընդամենը 11-ով՝ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել», - փոխանցեց վարչապետը:
-
06.04.2020|
14:12
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 300000-ին, մահվան դեպքերինը՝ 70 000, հիվանդությունից բուժվել է 265 000 մարդ:
-
06.04.2020|
12:32
COVID-19-ի պանդեմիայի պայմաններում Գերմանիան օրինակելի է եվրոպական երկրների մեջ: Ինչպե՞ս է Գերմանիային հաջողվում վերահսկել աննախադեպ սանիտարական ճգնաժամը, երբ երկրում կարանտինը մասնակի է:
-
06.04.2020|
12:29
Թագուհի Ելիզավետա Երկրորդը կիրակի երեկոյան ուղերձով դիմեց ազգին ու համագործակցության երկրներին՝ կարևորելով ինքնակարգապահությունը և վճռականությունը կորոնավարակի պանդեմիայի ժամանակ: