-
04.04.2020|
15:23
Նյու Յորքում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մոտենում է 2000-ի, հայտնել է քաղաքապետարանի կայքը:
-
04.04.2020|
15:21
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի, նշված է կառավարության stopcov.ge-ում: 5526 մարդ կարանտինային ռեժիմում է, 344-ը` հսկողության տակ: 156 վարակվածներից 28-ն արդեն ապաքինվել են:
-
04.04.2020|
15:21
Ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
04.04.2020|
15:20
Ապրիլի 6-ին կազմակերպվի Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձը՝ հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
-
04.04.2020|
14:13
Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները՝ նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
-
04.04.2020|
14:12
Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանողներ, որ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ՝ նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
-
04.04.2020|
14:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:
-
04.04.2020|
14:10
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ուղերձով դիմել է հայրենակիցներին: Ավստրիայում Զատիկն ամենասիրված տոներից մեկն է, կանցլերը խնդրել է քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային տոնակատարություններից և պահպանել տներում պարտադիր մնալու կարգը:
-
04.04.2020|
14:10
Հունաստանում պետական գրասենյակների տանիքներին տեղադրել են Իտալիայի դրոշը՝ հույներն իրենց համերաշխությունն են հայտնում կորոնավիրուսից տուժած իտալացիներին:
-
04.04.2020|
14:09
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 34-ով՝ հասնելով 770-ի, փաստացի բուժվում է 720-ը՝ հաղորդում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: