-
03.04.2020|
20:46
Google ընկերությունը պատրաստվում է հրապարակել իր օգտատերերի գտնվելու վայրի տվյալները․ առաջին տվյալները հասանելի կլինեն ապրիլի 3-ին, գրում է Politico-ն։
-
03.04.2020|
20:31
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ճգնաժամանյին իրավիճակում Եվրամիությունը պատրաստվում է 100 մլրդ եվրո ծախսել ԵՄ տարածքում գործող ընկերությունների աշխատողների՝ չվճարվող արձակուրդ գնալը կամ ժամանակավոր անգործությունը կանխելու նպատակով:
-
03.04.2020|
20:30
Բեռլինի Սենատը սահմանել է տուգանքների չափ՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար, ներառյալ՝ շրջապատից մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելու համար:
-
03.04.2020|
20:29
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրապարակել է մարզում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն՝ ըստ համայնքների.
«02.04.2020 դրությամբ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք, որից՝
-
03.04.2020|
20:28
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 6-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 10.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
-
03.04.2020|
20:26
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան՝ հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
-
03.04.2020|
17:34
2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել:
-
03.04.2020|
17:32
Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է՝ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը:
-
03.04.2020|
17:30
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2301-ի, գրում է երկրի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
-
03.04.2020|
17:29
Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման: Ինչպես փոխանցում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում: