-
02.04.2020|
15:10
Օդի աղտոտվածության մակարդակը եվրոպական քաղաքներում նվազել է կորոնավիրուսի համավարակի շրջանակներում իշխանությունների սահմանափակող միջոցառումներից հետո՝ հաղորդում է Reuters-ը։
-
02.04.2020|
15:09
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումից ակնկալում է «իսկական դաշինքի ոգուն համապատասխան» փոխըմբռնելի որոշումներ:
-
02.04.2020|
15:07
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։
-
02.04.2020|
15:07
Ապրիլի 7-ին տեղի կունենա տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը: Դիտարժան բնական երևույթը տեղի կունենա, երբ լիալուսինը համընկնի Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:
-
02.04.2020|
15:06
Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման և մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից:
-
02.04.2020|
15:05
Իսրայելի «Հերցլիա՝ ի պաշտպանություն քաղաքացիների» ոչ առևտրային կազմակերպությունը 100 միլիարդ շեկելի (28 միլիարդ դոլար) հայց է ներկայացրել Թել Ավիվի շրջանային դատարան ընդդեմ Չինաստանի` կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների պատճառով:
-
02.04.2020|
15:04
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է վիրտուալ խորհրդարան ստեղծել, որ մեկուսացած օրենսդիրներին կորոնավիրուսային ճգնաժամի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորություն տրվի, գրում է The Guardian-ը։
-
02.04.2020|
15:03
«Մենք պետք է խոսենք նրանց հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ համաձայնության գալ Իրանի հետ։ Միայն պետք է զանգահարել։ Ես պարզապես կարծում եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, նրանց ղեկավարությունը՝ նույնպես։ Հպարտ, ինչպես բոլորս»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանների հարցին։
-
02.04.2020|
15:02
Microsoft ընկերության համահիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը, որ համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել համաճարակի նախապատրաստվել դեռևս 2015-ին, երեք կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։ Գեյթսը The Washington Post-ում առաջարկներ է գրել, որ հիմնված են փորձագիտական խորհրդատվության վրա։
-
02.04.2020|
15:01
Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: