-
01.04.2020|
22:29
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր բաժանորդների փոխարեն, ովքեր սպառում են ավելի քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և ավելի քան 200մ3 բնական գազ, պետությունը կվճարի 3 ամսվա վարձավճարները՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան միջկառավարական խորհրդի նիստում:
-
01.04.2020|
22:28
Կորոնավիրուսային համավարակը ոչնչացրեց ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ծրագրերը, ըստ որոնց՝ Թրամփը պարտություն էր կրելու գալիք ընտրություններում՝ գրում է Politico-ն:
-
01.04.2020|
22:27
Այն ժողովրդավարական պրոցեսները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետությունում, արդեն ոչ առաջին անգամ ի ցույց են դնում Արցախի՝ որպես հանրապետություն կայացվածությունը, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային դիտորդների՝ ընտրություններին ներկա չգտվելը, կարող է առիթ լինել դրանք չկայացած համարելու համար։
-
01.04.2020|
22:27
Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։
-
01.04.2020|
22:26
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ՝ ասուլիսում ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը. «Այս ուժերն են՝ «Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի Ժողովդավարական կուսակցությունը»:
-
01.04.2020|
22:25
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացու մահ՝ հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
-
01.04.2020|
22:24
50 տարեկանում մահացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը՝ հայտնել է թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Նրա փոխանցմամբ` Սարդարյանը մահացել է մարտի 31-ին, և ըստ տեղեկությունների` նրա մահվան պատճառը թոքաբորբն է: Օպերային աստղերն ֆեյսբուքյան գրառումներով իրենց ցավակցություններն են հայտնում կոլեգայի մահվան կապակցությամբ:
-
01.04.2020|
22:23
ՖԻՖԱ-ն աշխատում է ֆուտբոլում կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու «ֆուտբոլի մարշալի պլանի» մանրամասների վրա:
-
01.04.2020|
22:21
Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Այսօր ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
-
01.04.2020|
20:20
Reuters-ն իր ''Mother of invention: the new gadgets dreamt up to fight coronavirus'' հոդվածում անդրադարձել է արհեստական բանականության ոլորտում գործող մի քանի ընկերությունների նորարարություններին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին։