-
01.04.2020|
14:56
Կորոնավիրուսի տարածումը աշխարհում չի դադարում, հիվանդանոցները սկսել են չբավարարել, և մեծ քաղաքներում հանրային շենքերի տարածքները նախապատրաստվում են հիվանդների ընդունելու համար:
-
01.04.2020|
14:55
Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը նույն օրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
-
01.04.2020|
14:54
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»:
-
01.04.2020|
14:52
Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
-
01.04.2020|
14:51
Թուրքմենստանում արգելել են օգտագործել «կորոնավիրուս» բառը, գրում է «BUSINESS Online»-ը: Բառն արգելված է լրատվամիջոցներում և առողջապահության նախարարության թռուցիկներում, որտեղ հիշատակվում էր նոր վարակի մասին:
-
01.04.2020|
14:50
Հեռախոսազանգերի վերահսկողությունը հնարավորություն է տալու տեղորոշել վարակակրի հետ շփված անձանց, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
-
01.04.2020|
14:49
Բելառուսի նախագահը քննադատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալու` աշխարհով մեկ կիրառվող պրակտիկան. «Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի, - պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն: -Շնչառական հիվանդությունների դեպքում, հակառակը, անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել:
-
01.04.2020|
14:48
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
-
01.04.2020|
14:48
Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։
-
01.04.2020|
11:05
Ամերիկացի ու չինացի գիտնականները հայտարարել են, որ հնարավոր է կանխատեսել կորոնավիրուսով վարակվածների հիվանդության զարգացումը արհեստական ինտելեկտի միջոցով: