-
31.03.2020|
16:18
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ. «Սիրելի՛ Լևոն, անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։
-
31.03.2020|
16:18
ԱԳՆ-ն, տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ՝ գնահատում են իրավիճակը, կազմակերպում Հայաստան վերադառնալու աշխատանքը, ապահովում ժամանակավոր կեցությունը՝ մարտի 31-ին մամուլի ասուլիսում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով արտերկրում ՀՀ քաղաքացիների խնդիրները։
-
31.03.2020|
16:16
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
-
31.03.2020|
16:15
ԱՄՆ գիտնականները հերքել են տեղեկությունները, որ սուր շնչառական հիվանդություն տարածները չեն կարող վարակվել կորոնավիրուսով, ասվում է Ստենդֆորդի համալսարանի հետազոտության մեջ:
-
31.03.2020|
16:14
Ոստիկանությունը շարունակում է ապահովել կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
-
31.03.2020|
16:13
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։
-
31.03.2020|
16:12
«Հրապարակը» գրել է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին:
-
31.03.2020|
16:09
Իտալիայում կորոնավիրուսից 63 բժիշկ է մահացել՝ տեղեկացնում է FNOMCeO բժիշկների ֆեդերացիային:
-
31.03.2020|
16:08
Վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է՝ գտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային, գրում է Reuters-ը։
-
31.03.2020|
16:07
Կառավարությունը երեկ արտահերթ նիստի ընթացքում ընդունեց հակաճգնաժամային 3 փաթեթ, որոնք ունեին սոցիալական աջակցության նպատակ։