-
30.03.2020|
22:42
Մադրիդում երկուշաբթի օրվանից անորոշ ժամանակով սուգ է հայտարարվում՝ կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակին՝ հրամանագիրը ստորագրել է համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն:
-
30.03.2020|
22:41
Բրիտանական հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար է նշանակվել Քեն Մակքալումը՝ տեղեկացրել է ՆԳ նախարար Փրիթի Փաթելը:
-
30.03.2020|
22:40
Բելգրադում կորոնավիրուսից մահացել է Վալևսկի եպիսկոպոս Միլյութինը, նա համաճարակի հետևանքով առաջին զոհն է դարձել ուղղափառ եպիսկոպոսների շրջանում, հայտնել է Սերբական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:
-
30.03.2020|
22:39
Ուկրաինայի Գերագույն Ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներ Իլյա Եմեցին և Իգոր Ումանսկուն: Ումանսկուն պաշտոնից հեռացնելուն կողմ է քվեարկել 249 պատգամավոր, Եմեցին՝ 271-ը:
-
30.03.2020|
22:38
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդագրություններ է ստացել ուսման վարձերի վերաբերյալ: Ըստ նախարարի` տարբեր բուհեր տարբեր ժամանակահատվածներ են սահմանում վճարումներն անելու համար: Նախարարը ռեկտորներին գրություն է ուղարկել` առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել:
-
30.03.2020|
22:38
Անկարայի համոզմամբ վաղը Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի աղաղակող ոտնահարում են»:
-
30.03.2020|
22:36
Վրաստանում վաղվանից համազգային կարանտին է սահմանվում՝ հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, երբ հաստատվել է կորոնավիրուսի 100-րդ դեպքը:
-
30.03.2020|
22:35
Աժ արտահերթ նիստում քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
-
30.03.2020|
22:35
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
-
30.03.2020|
22:33
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: