-
30.03.2020|
14:42
Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի՝ Twitter- ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
-
30.03.2020|
14:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի տեսակապի տեսանյութով՝ կից գրելով․ «Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»։
-
30.03.2020|
14:40
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ:
-
30.03.2020|
14:40
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
-
30.03.2020|
14:39
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կարող է դառնալ ծանր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։
-
30.03.2020|
14:38
Նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդարադառնալով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսազանգերի հավաքագրման առաջարկին։
-
30.03.2020|
14:37
Քաղաքացիների տեղորոշման պահը հասկանալի է. պետությունը կարող է կարիք ունենալ իմանալու, թե որ երկու անձինք են գտնվել միևնույն տարածքում: Բայց հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
30.03.2020|
14:26
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482
-
30.03.2020|
14:25
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որը վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով մեքսիկական Գերրերո նահանգի առողջապահության նախարարության աղբյուրին: Դոմինգոն պատմել է կորոնավիրուսով վարակի մասին մարտի 22-ին:
-
30.03.2020|
14:22
Աժ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հարցը։