-
30.03.2020|
11:25
Շաբաթ լույս կիրակի գիշերը՝ մարտի 29-ին, Ֆրանսիայում վախճանվեց «Դաշինք հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, արդյունաբերության նախկին նախարար պատրիկ Դևեջյանը:
-
29.03.2020|
23:25
Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։ Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր, տեղեկացնում են հիվանդանոցից։
-
29.03.2020|
23:24
Կանադայի վարչապետի տիկինը` Սոֆի Գրեգուար Թրյուդոն, հաղորդել է, որ բուժվել է կորոնավիրուսից: Երկու շաբաթ առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկին Սոֆին հանձնել է կորոնավիրուսի դրական փորձանմուշ:
-
29.03.2020|
23:23
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է առաջին նորածինը՝ հաղորդվում է Իլինոյս նահանգի Առողջապահության դեպարտամենտի կայքում: Խոսքը Չիկագոյից երեխայի մասին է, որը դեռ մեկ տարեկան չկար:
-
29.03.2020|
23:22
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։
-
29.03.2020|
23:22
Կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սեվերինովը քննադատել է Իսպանիայի իշխանությունների մոտեցումը կորոնավիրուսի թեստավորման հարցում: RT-ին հարցազրույցում պատասխանելով հարցին՝ պետք է կորոնավիրուսի թեստավորման ենթարկել բոլոր քաղաքացիներին, ինչպես արել են Իսպանիայում, կենսաբանը հայտարարել է, որը դրա կարիքը չի տեսնում:
-
29.03.2020|
23:21
Հոնկոնգի համալսարանի գիտնականները նշել են ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսը ամենաակտիվն է: Տվյալները բերված են MedRxiv պորտալում:
-
29.03.2020|
23:20
Մարտի 29-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, ներկայացվել է 7 առաջարկ:
-
29.03.2020|
23:18
Մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
-
29.03.2020|
23:18
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։