-
29.03.2020|
23:17
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ:
-
29.03.2020|
23:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր:
-
29.03.2020|
23:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
-
29.03.2020|
23:08
Ճապոնական մամուլի փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը ծրագրում են այս ամռանը Տոկիոյում նախատեսված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված Օլիմպիադան անցկացնել 2021-ին գրեթե նույն ժամանակաշրջանում:
-
29.03.2020|
23:07
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական միջոցներ խնայելու համար առաջարկել է մինչև տարեվերջ 50 տոկոսով կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: «Չինովնիկները պետք է գիտակցեն, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, կառավարությունն առաջարկում է ծրագիր, ըստ որի նվազագույն աշխատավարձի տասնապատիկը վաստակողը կեսը ստանա»,- ասել է Շմիգալը:
-
29.03.2020|
23:06
Չեխիայում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 2690-ի, մահացել է 13 հիվանդ: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ կառավարությունը կդիմի խորհրդարան՝ մինչև ապրիլի 11-ը գործող արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու առաջարկով:
-
29.03.2020|
23:05
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին կոչ է արել կորոնավիրուսի վտանգի կապակցությամբ չայցելել եկեղեցիներ:
-
29.03.2020|
23:04
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 30 000-ը, Իսպանիայում այսօր հաղորդվել է մահվան 840 նոր դեպքերի մասին, ընդհանուր հաշվով մահացել է 6500 մարդ: Դա Իտալիայից հետո ամենաողբերգական ցուցանիշն է. Իտալիայում մահացածների թիվն անցել է 10 000-ը: Ամբողջ աշխարհում ախտահարվածների թիվը մոտ 670 000 է: ԱՄՆ-ում մարտի 29-ի դրությամբ վարակվել է 124 000 մարդ:
-
29.03.2020|
23:04
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն՝ հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա հավելել է, որ իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
-
29.03.2020|
22:57
Նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի կանխարգելման բուժման համար իրենց ջանքերն ու միջոցներն են մեկտեղել նաև Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը: Այս մասին գրում է Business Insider-ը։