-
29.03.2020|
13:49
Պեկինի բժշկական կենտրոններից մեկում գիտնականների միջազգային խումբը բացահայտել է օրգանիզմում նոր տեսակի կորոնավիրուսի պահպանման ժամանակը․ գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են ATSJournals ամսագրում։
-
29.03.2020|
13:48
Հայաստան սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն ամենօրյա ռեժիմով համապատասխան հաշվետվություն է ստանում:
-
29.03.2020|
13:47
Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի:
-
29.03.2020|
13:45
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին.
-
29.03.2020|
13:44
Վերջին օրերին որոշակի խնդիրներ կան. Լարսում երկար ժամանակ ձյուն էր, ճանապարհը բացվելուց հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, սակայն ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք՝ բերելով բնականոն վիճակի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
29.03.2020|
13:43
ՌԴ բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց՝ ստեղծված հակամալարիայի «Մեֆլոինին» դեղամիջոցի հիման վրա, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։
-
29.03.2020|
13:42
Ֆրանսիայում կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է հայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, գրում է Le Point-ը։ Պատրիկ Դևեջյանը Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահն էր, 2004-ին եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։
-
29.03.2020|
13:41
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
-
29.03.2020|
13:40
Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք, Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
29.03.2020|
13:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր և սահմանափակումները չեն ազդի հայկական բեռների տեղափոխման վրա։