-
28.03.2020|
22:41
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական համարներ հավաքելով քաղաքացիներին զանգահարելուն, որը ուղիղ միացմամբ հեռարձակում էր «Արմնյուզ» ՀԸ-ն։ ««Արմնյուզ»-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»․․․Նայեք, բայց չվատանաք»,- գրել է պատգամավորը։
-
28.03.2020|
22:40
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։
-
28.03.2020|
22:39
Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է այս հղումով՝ տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
-
28.03.2020|
22:38
Համաձայն ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի՝ Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր պետք է Նախիջևանի միջազգային օդանավակայանից մեկնեին Բաքու:Ա րգելվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Նախիջևան, բոլոր տեսակի ավտոմեքենաների մուտքերն ու ելքերը ևս:
-
28.03.2020|
22:37
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (քաղաքին և աշխարհին) ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին:
-
28.03.2020|
22:36
«Թոքերի արհեստական շնչառության 100 000 սարքերի թողարկում 100 օրում». անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում՝ արդյունաբերության առջև նման խնդիր դրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` անկեղծորեն խոստովանելով, որ կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող այդ սարքավորումների արտադրության հարցում իր վարչակազմը մինչ օրս չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ԱՄՆ-ում գործող խոշորագույն ընկերություններից մի քանիսի` նախևառաջ արտադրական հզորություններով օժտված General Motors-ի հետ:
-
28.03.2020|
20:54
ԱԱՏՄ մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնը երևանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։
-
28.03.2020|
15:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: Տեսանյութը հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
-
28.03.2020|
15:21
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, հայ պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Արամայիս Կամալովի հետ։
-
28.03.2020|
15:20
Բելգիան երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը՝ ասել է վարչապետ Սոֆի Վիլմեսը։ Ռեժիմն արգելում է բելգիացիներին տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։