-
27.03.2020|
21:55
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել: Նա հայտարարել է, որ ունի Covid-19-ի թեթև ախտանիշեր, և ինքնամեկուսացել է նստավայրում՝ Դաունինգ-ստրիթ 10-ում, բայց շարունակելու է ղեկավարել կառավարությունը:
-
27.03.2020|
21:54
Աշխարհը պահանջարկ չունեցող նավթը պահելու ազատ տարածությունների սպառման եզրին է: Դրանք կսպառվեն ընդամենը երեք ամսում, կարծում են արդյունաբերության փորձագետները, որոնց մեջբերում է «Bloomberg»-ը:
-
27.03.2020|
21:53
COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան ստորագրել է հրամանագիր՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին:
-
27.03.2020|
21:52
«Volkswagen» ավտոարտադրության կոնցեռնը հայտարարել է, որ երկարաձգում է ավտոմեքենաների արտադրության ընդհատումը ևս չորս աշխատանքային օրով՝ մինչև ապրիլի 9-ը:
-
27.03.2020|
21:51
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Կրեմլի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսով վարակի դեպք.
-
27.03.2020|
21:49
Վրաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ այսօր մեկնել են Հայաստան, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
-
27.03.2020|
21:48
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե այս տարի աննախադեպ մեծ թվով երկրներ են դիմել ֆինանսական օգնության խնդրանքով:
-
27.03.2020|
21:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները:
-
27.03.2020|
21:46
Հակառակորդի գնդակից, սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել՝ հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
27.03.2020|
20:18
Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար: