-
26.03.2020|
22:19
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար՝ գրել է Ալ-Զազիրան: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:
-
26.03.2020|
22:18
Տոկիոյում Ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով Ճապոնիան հավելյալ 2.7 մլրդ դոլարի ծախս կանի, գրում է Forbes-ը: ՄՕԿ-ը խաղերը հետաձգել է մինչև 2021թ. ամառ:
-
26.03.2020|
22:17
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 1 մլն դոլար է նվիրաբերել «Ոչ մի սոված երեխա» (No Kid Hungry) բարեգործական կազմակերպությանը, որը սննդով է ապահովում երեխաներին, որոնք կորոնավիրուսի համավարակի ֆոնին դպրոցների փակման պատճառով քաղցած են մնացել, գրում է Daily Mail-ը։
-
26.03.2020|
22:16
Հնդկաստանն արգելել է արտահանել մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցը, որին անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ կարող է արդյունավետ լինել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
-
26.03.2020|
22:15
COVID-19-ի դեմ պայքարի համար Ռուսաստանից որպես օգնություն Իտալիա ուղարկված բեռների գրեթե 80 տոկոսը «բացարձակ անօգուտ կամ գրեթե անօգուտ է, գրում է իտալական La Stampa թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
-
26.03.2020|
22:14
Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որ զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:
-
26.03.2020|
22:13
Եթե մեկ ամսից մեզ մոտ առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական ցուցանիշներով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
-
26.03.2020|
22:12
Նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում նվազում են։WTI տեսակի նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 0,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 27,25 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները մայիսի մատակարարումներով նվազել են 1,39 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 24,15 դոլարի:
-
26.03.2020|
22:11
Մի քանի տասնամյակ շարունակ Ռուսաստանի ատոմային արդյունաբերությունում միշտ առաջին տեղում է եղել միջուկային անվտանգության ապահովումը, մեր աշխատակիցների և համաքաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը։ Անվտանգությունը «Ռոսատոմի» առանցքային արժեքն է։
-
26.03.2020|
22:10
Կորոնավիրուսի գագաթնակետը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղի է ունենալու մինչև մարտի 30-31-ը՝ հայտարարել է փորձագետ, վիրուսաբան, Բեզանսոնի ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Հումբերտը: