-
26.03.2020|
18:43
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում։
-
26.03.2020|
18:41
Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
-
26.03.2020|
15:27
Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչ իրավիճակ է երկրում։
-
26.03.2020|
15:26
Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրանոցների ու հյուրատների ղեկավարներին խնդրեցին կապվել Տուրիզմի կոմիտեի հետ, գնային առաջարկներ ներկայացնել՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց մեկուսացումը կազմակերպելու համար։
-
26.03.2020|
15:26
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։
-
26.03.2020|
15:25
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով հարկ վճարողներին գործել օրենքի սահմաններում։
-
26.03.2020|
15:24
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները՝ գրում է ԱՄԷ-ի պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հեռախոսազրույցին։
-
26.03.2020|
15:23
Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել են պահանջել պետություններից վերացնել միակողմանի պատժամիջոցները, որ խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին:
-
26.03.2020|
15:22
Իտալացի բժիշկները պարզել են, որ կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման վրա, գրում է Il Giornale-ը: Վիրուսաբան Ռոբերտո Բուրիոնիի խոսքով, տաք եղանակային պայմաններում շնչառական վարակները ավելի քիչ են փոխանցվում, իսկ օդում հայտնված թքի մասնիկները արագորեն գոլորշիանում են, բայց սա դժվար թե ազդի ներկայիս իրավիճակի վրա:
-
26.03.2020|
15:21
Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ թեստ են հանձնել, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ: