-
24.03.2020|
21:33
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի հարցով G20 գագաթաժողովն առցանց ձևաչափով անցկացնել մարտի 26-ին, Ռուսաստանը հրավեր է ստացել ֆորումին և պատրաստվում է մասնակցել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
24.03.2020|
21:32
Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանվում են սահմանափակումներ:
-
24.03.2020|
21:31
Հրազդան համայնքում ներկա պահին կա կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք, նա գտնվում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ հայտնել է քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
-
24.03.2020|
21:30
Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվում են: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրագրողներին ասել է, թե ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ զրույցում առաջարկել է 1 տարով հետաձգել Օլիմպիադան: Նրա փոխանցմամբ` Թոմաս Բախը 100 տոկոսով համաձայնել է:
-
24.03.2020|
21:30
Յուրաքանչյուր կյանք անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպք չունենալու համար, իր ուղերձի մեջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն վարակի տարածումը թույլ չտալն է, այլև առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխարգելելը:
-
24.03.2020|
15:29
ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։
-
24.03.2020|
15:28
Տեսչական մարմինները պարետի ցուցումով հայտարարություն են տարածել, որում տեղեկացվում է կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման մասին։
-
24.03.2020|
15:27
Հոլիվուդյան դերասաններ Դենի դե Վիտոն և Ռոբերտ դե Նիրոն, միավորելով իրենց ջանքերը, կորոնավիրուսի տարածման ֆոնին Նյու Յորքի բնակիչներին հորդորել են տանը մնալ, գրում է Daily Mail-ը։ Երկու լեգենդները երկուշաբթի տեսաուղերձ են հղել իրենց երկրպագուներին՝ խնդրելով սոցիալական հեռավորություն պահպանել և առժամանակ տանը մնալ։
-
24.03.2020|
15:25
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով:
-
24.03.2020|
15:24
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը, ցույց են տալիս Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները, գրում է The Guardian-ը։