ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Արցախի ԿԸՀ-ն թեկնածուներից ինքաբացարկի դիմումներ չի ստացել

    Արցախի ԿԸՀ-ն թեկնածուներից ինքաբացարկի դիմումներ չի ստացել

    23.03.2020| 22:31
    Մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:
  • Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ

    Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ

    23.03.2020| 22:26
    Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ Նա 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։
  • Իսպանիայում 3910 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

    Իսպանիայում 3910 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

    23.03.2020| 22:22
    Իսպանիայի Առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը հայտարարել է.«Տվյալներ կան, որոնք մեզ դուր չեն գալիս: Օրինակ այն, որ 3910 բուժաշխատող է վարակվել»:
  • Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի տնտեսական կորուստները

    Իտալիայում գնահատել են կորոնավիրուսի տնտեսական կորուստները

    23.03.2020| 22:22
    Իտալիայի տնտեսական կորուստները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում արտադրության դադարների հետևանքով, կարող են կազմել 100 միլիարդ եվրո ամեն ամսվա համար, հայտնել է իտալական արդյունաբերության (Confindustria) գլխավոր կոնֆեդերացիայի նախագահ Վինչենցո Բոչչան:
  • Պեսկովը՝ Պուտինի ինքնամեկուսացման մասին

    Պեսկովը՝ Պուտինի ինքնամեկուսացման մասին

    23.03.2020| 22:21
    ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնամեկուսացման հնարավորությունը՝ կապված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրության հետ, ըստ որի՝ 65 տարեկանից բարձր մարդիկ պետք է տանը մնան՝ կորովավիրուսային վարակի տարածման պատճառով:
  • Նախագահը կարևորել է Չինաստանի օժանդակությունը

    Նախագահը կարևորել է Չինաստանի օժանդակությունը

    23.03.2020| 22:20
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին: Նրանք անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։
  • Չավուշօղլու. Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները

    Չավուշօղլու. Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները

    23.03.2020| 22:19
    «Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հոդվածում նա պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
  • ԱՄՆ-ը՝ կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ երկիրը

    ԱՄՆ-ը՝ կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ երկիրը

    23.03.2020| 22:19
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը ազգային գվարդիա է ուղարկում երեք նահանգներ, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակից ՝ Կալիֆորնիա, Նյու Յորք և Վաշինգտոն:
  • Գագիկ Ծառուկյան. Հայաստանի տնտեսությունը «անդունդի եզրին է»

    Գագիկ Ծառուկյան. Հայաստանի տնտեսությունը «անդունդի եզրին է»

    23.03.2020| 22:17
    ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը՝ պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար պետությունն էլ պարտավոր է վճարել:
  • «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել

    «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել

    23.03.2020| 22:15
    «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: