-
23.03.2020|
22:13
Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։
-
23.03.2020|
18:28
Խորհրդարանը երեկ՝ մարտի 23-ին, միաձայն՝ 117 կողմ ձայնով, ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը:
-
23.03.2020|
17:21
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը, որտեղ արդեն իսկ կարելի է դիտել 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:
-
23.03.2020|
13:57
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը:
-
23.03.2020|
13:56
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի 8-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման ու տարածման կանոնները խախտելը»:
-
23.03.2020|
13:55
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ ու ձեռնապահներ չկան:
-
23.03.2020|
13:54
Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքական ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
-
23.03.2020|
13:53
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշեցել են պարետային ժամ սահմանել՝ հայտնում է Al Arabia-ն: Հրամանագիրը ստորագրել է թագավոր Սալման Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդին: Պարետային ժամը կսկսի գործել մարտի 23-ից: Երեկոյան ժամը յոթից մինչև առավոտյան ժամը վեցը փողոց դուրս գալ հնարավոր չի լինի: Նշվում է, որ հրամանագիրը ուժի մեջ կլինի 21 օր:
-
23.03.2020|
13:51
Չինաստանի իշխանությունները հաղորդել են COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման մասին՝ հայտնել է առողջության պետական կոմիտեն: Ըստ նոր տվյալների՝ Չինաստանի հիվանդանոցներում կա 5000 հիվանդ:
-
23.03.2020|
13:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը. «Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով public@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին: