-
22.03.2020|
22:07
Ռուսաստանի բժշկակենսաբանական գործակալությունում այս օրերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3 տարբերակ (նախատիպ) է ստեղծվել: Այս մասին գրում էРИА Новсти գործակալությունը:
-
22.03.2020|
22:06
Երշիկներով ու նրբերշիկներով հայտնի երկիրը՝ Գերմանիան, հանկարծակի որոշել է «մսի հարկ» սահմանել: Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է առաջացող եկամուտն ուղղել անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների զարգացմանը: Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականը:
-
22.03.2020|
22:04
Աշխարհում այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ մոտ քսան պատվաստանյութ է մշակվում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը:
-
22.03.2020|
22:04
Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել արգելել կամ սահմանափակել ալկոհոլի կիրառությունն այն վայրերում, որ հայտնի են որպես աղմկոտ երեկույթների հավաքատեղիներ: Դրանք են Մայորկայում և Իբիցայում գտնվող համապատասխանաբար Մագալուֆ և Սան-Անտոնիո զբոսաշրջային կենտրոնները: Այս մասին գրում է Евро-Пульс լրատվականը:
-
22.03.2020|
22:03
2020-ի Եվրոպայի «մշակութային մայրաքաղաքներն» այս անգամ ծովափնյա երկու քաղաք են՝ Ռիեկան ու Գոուլեյը: Այս մասին գրում է Euromag.ru կայքը:
-
22.03.2020|
22:02
Վարչապետի այն գրառումը, թե այս օրերին «թագակիր» վիրուսի դեմ կռիվ տվող բուժաշխատողներն աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով պարգևավճար կստանան, միանշանակ ընդունել չենք կարող: Ամեն վայրկյան կյանքը վտանգի ենթարկող մարդիկ 50 տոկոս պարգևավճարի չէ, որ արժանի են:
-
22.03.2020|
21:59
Մարտի 21-ին, Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց արև-երեխաների՝ ուղեկցությամբ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի:
-
22.03.2020|
21:58
Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա՝ հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է կայանար Լոզանում մայիսի 8-24-ին, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ:
-
22.03.2020|
21:54
Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար՝ գրում է Сorriere dello sport-ը։ Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալ»-ը կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը 25 միլիոն եվրոյով:
-
22.03.2020|
21:53
Խորվաթիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մայրաքաղաք Զագրեբում ավերածություններ կան: Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը: 5.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Զագրեբից 7 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղի ժամանակով առավոտյան 6:23: