-
21.03.2020|
22:25
Դալմա Գարդեն Մոլը հայտարարել է՝ Դալմա Գարգեն Մոլը, կորպորատիվ եւ սոցիալական պատասխանատվությունից ելնելով, որոշում էր կայացրել 2020 թվականի մարտի 16-ից 23-ը փակել մոլը՝ կորոնավիրուսի սրընթաց տարածումը կանխելու նպատակով։
-
21.03.2020|
22:24
Հայաստանում Իտալիայի դեսպանատունը կարմիր է լուսավորվել՝ հաջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարող իտալացիների։
-
21.03.2020|
22:23
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակ, վիրուսից մահացությունը մնում է ցածր, այդ պատճառով համաճարակը համարվում է անոմալ՝ հաղորդում է Financial Times- ը:
-
21.03.2020|
22:22
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները:
Նրա կարծիքով՝ համավարակը կնվազի ոչ շուտ, քան մայիսի վերջին: Նա հորդորել է չանհանգստանալ, քանի որ «դա չի օգնում»:
-
21.03.2020|
22:21
«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: «Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին:
-
21.03.2020|
22:20
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում կյանքն ամբողջ աշխարհում այլ ընթացք է ստացել։ Շատ երկրներում փակվել են աշխատավայրերը, ժամանցի վայրերն ու դպրոցները, իշխանությունները կոչ են անում մարդկանց տանը մնալ։
-
21.03.2020|
22:18
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եզրափակիչ փաստաթուղթը՝ գրում է The New York Times-ը։
«Այս փաստաթղթով ես՝ որպես պետության նախագահ, հանդիսավոր հայտարարում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միանում է Հյուսիսատլանտյան պայմանագրին, պարտավորվում է պահպանել և կատարել այդ պայմանագրի բոլոր դրույթները»,- ասել էնախագահը։
-
21.03.2020|
22:17
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է.
«Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
-
21.03.2020|
22:16
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը:
-
21.03.2020|
22:13
Հունաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Իոանինա քաղաքից 46 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա: Տուժածների կամ հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություններ չկան: