-
21.03.2020|
22:12
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի աշխատակիցներին։
-
21.03.2020|
22:11
Ադրբեջանի պետական գերատեսչությունների աշխատակիցները մեկամսյա արձակուրդ են մեկնում՝ ասել է վարչապետ Ալի Ասադովը՝ նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է:
-
21.03.2020|
21:44
Սպիտակ տան կողմից կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները բավարար չեն՝ անցած գիշեր հայտարարել է Վերմոնթից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը:
-
21.03.2020|
21:43
Վրաստանում մեկ ամիս ժամկետով` մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է հաստատվում՝ կեսօրին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան` նշելով, որ կառավարությունը այս քայլին է դիմում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:
-
21.03.2020|
14:57
NYMEX բորսայի մարտի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. ոսկու գինն աճել է 0.99%-ով և կազմել 1501.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.64%-ով և կազմել 12.63 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 611.40 դոլար:
-
21.03.2020|
14:56
«Ժամանակը» գրում է. «Գազի համաշխարհային գինը շարունակում է անկումը՝ հասնելով ռեկորդային գնի՝ 75 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Չնայած դրան, Հայաստանը շարունակում է գազը գնել ֆիքսված գնով՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար:
-
21.03.2020|
14:55
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով՝ հասնելով 670-ի՝ ասել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նա հաղորդել է, որ մեկ օրում 5 ծեր և թուլացած հիվանդներ են մահացել։
-
21.03.2020|
14:55
Համաշխարհային էկոնոմիկան կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները, գտնում է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Մարտին Մյուլեյզենը։
-
21.03.2020|
14:54
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից և ծխելուց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Մամլո ասուլիսում նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սնունդին, առողջ և օգտակար սնունդ օգտագործել։
-
21.03.2020|
14:53
Ահազանգը մտահոգիչ է, տեղին է, բայց 5 տարվա ազատազրկումը շատ անհամաչափ պետական ներգործություն է և պետք որոշակիացնել մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջները՝ Ազգային ժողովում ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` «Քրեական օրենսգրքի ու վարչական իրավախախտումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ: