-
21.03.2020|
14:42
«Ժողովուրդը» գրում է․«Երեկ շատերի համար անակնկալ Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը:
-
21.03.2020|
14:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
-
21.03.2020|
14:39
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է ևս 24-ով՝ հասնելով 160-ի՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
-
21.03.2020|
14:38
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմամբ ուրբաթ կեսգիշերից փակվում են և մինչև հայտարարվելիք օրն այլևս չեն բացվի հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, փաբերը և սրճարանները։
-
21.03.2020|
14:36
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներից «այս պահին մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, ընդամենը 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա, և նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գիշերը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով կորոնավիրուսի վարակի իրավիճակը:
-
21.03.2020|
14:35
Երեկ ԱԺ-ն քննարկեց արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
-
21.03.2020|
14:29
Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է սաուդառուսական նավթային գնային պատերազմին միջամտելու հնարավորությունը, Տեխասի կարգավորիչները քննարկում են՝ արժի նավթի հանույթը կրճատել՝ նրանք տուժում են նավթի պատմական գնանկումից՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
21.03.2020|
14:25
Իտալիայի հյուսիսի փոքր քաղաքներից մեկում կորոնավիրուսի նոր դեպքերը կանխեցին փորձի միջոցով: Երբ Վո Էուգանեոն հայտնվեց COVID-19ի բռնկման կենտրոնում, ամենասկզբից տեստավորեցին ամբողջ բնակչությանը՝ քաղաքի 3,4 հազար բնակիչներին՝ անկախ վարակից:
-
21.03.2020|
00:18
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է հարևան Իրանի ժողովրդին Թվիթերում:
-
21.03.2020|
00:09
ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով՝ տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: