-
21.03.2020|
00:07
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո, մարտի 20-ին ժամը 18։00-ից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
-
21.03.2020|
00:06
ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ ՀՀ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփյուռքում գործող կառույցները և մեր հայրենակիցները ստեղծված իրավիճակում պետք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների և ողջ հայ ժողովրդի։
-
21.03.2020|
00:02
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:
-
20.03.2020|
23:59
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 65 000 թոշակառու բուժաշխատողներին խնդրել է վերադառնալ աշխատանքի և օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Առողջապահության նախարար Մեթյու Հենքոկը հույս է հայտնել, որ 50 000 նախկին բուժքույրերի և 15 000 թոշակառու բժիշկների շարքում «հազարավոր մարդիկ կարձագանքեն այդ խնդրանքին»:
-
20.03.2020|
23:57
Արցախի Հնարապետության ԱԳՆ-ն հայտարարել է. «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի տարածման պատճառով օտարերկրյա պետություններում գործող սահմանափակումներով, Արցախի Հանրապետությունում վարակի տարածումը կանխելու և համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները.
-
20.03.2020|
23:52
ԵՄ-ն՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, բաց է Brexit-ի հարցով Միացյալ Թագավորության հետ բանակցությունների համար՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում:
-
20.03.2020|
23:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իրողություն է:
-
20.03.2020|
23:38
Գերմանիայի կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի հաղթահարման հատուկ հիմնադրամի ստեղծման հնարավորությունը՝ DPA լրատվական գործակալությանը հայտնել են դաշնային կառավարությանը մոտ կանգնած իրազեկ աղբյուրները:
-
20.03.2020|
23:34
Վրաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020-ի առաջին երկու ամիսներին ադրբեջանական նավթի ներկրման ծավալները Վրաստան կրճատվել են երկու անգամ: 2019-ի 25 000 տոննայի համեմատ 2020-ին Վրաստանի երկրի տարածք շուրջ 11000 տոննա ադրբեջանական նավթ է ներկրվել:
-
20.03.2020|
23:33
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օր կրկնապատկվում է: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի ներկայացրած վերջին տվյալներով՝ COVID-19-ի հայտնաբերման 1981 տեստից 359-ը դրական արդյունք են տվել: Վարակի հետևանքով 4 քաղաքացի է մահացել: 10 000 հոգի կարանտինում է: