-
20.03.2020|
13:31
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ին կհոսանքազրկվեն`
Կոտայքի մարզում
11։00- 17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի 4-րդ մուտքը,Ներքին Պտղնի գյուղը մասնակի:
-
20.03.2020|
13:30
Թուրքիայում մեկ շաբաթում ալկոհոլային թունավորման 20 դեպք է գրանցվել։ Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։
-
20.03.2020|
13:28
Բժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են The American Journal of Gastroenterology և Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում։
-
20.03.2020|
13:27
Իսլամի երկու հիմնական սրբավայրերը՝ Մեքքայի Մեծ մզկիթը և Մեդինայի Մարգարեի մզկիթը, կորոնավիրուսի բռնկման պատճառով փակվել են անորոշ ժամանակով, հայտնում է Al Arabiya-ն: Հավատացյալներին արգելվում է մարտի 20-ից մուտք գործել և աղոթել սրբավայրերում: Արգելքը ուժի մեջ կլինի մինչև վիրուսը նահանջելը:
-
20.03.2020|
13:27
Օլիմպիական խաղերի կրակը ուրբաթ Հունաստանից բարեհաջող հասել է Ճապոնիայի հյուսիս-արևելյան Միյագի պրեֆեկտուրա, որը 2011-ին լուրջ վնասներ էր կրել երկրաշարժների և ցունամիի հետևանքով: Ռազմական Մացուսիմա բազա հատուկ չվերթի ժամանանման մասին հաղորդել է «Կյոդո» գործակալությունը:
-
20.03.2020|
13:26
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կորոնավիրուսի համավարակի ֆոնին նահանգի 40 մլն բնակչությանը տանը մնալու կարգադրություն է արել:
-
20.03.2020|
13:24
Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 15 տոկոսով: Brent ընկերության նավթի մեկ բարելը գնահատվում է 28.3 դոլար:
-
20.03.2020|
13:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին G7-ի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Քեմփ Դևիդում՝ հաղորդում է Reutersը:
-
20.03.2020|
13:23
ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» սկսել է փորձարկել CoViD-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի նախատիպեր, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա:
-
20.03.2020|
13:21
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: