-
20.03.2020|
13:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը:
-
20.03.2020|
13:19
Մարտի 20-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով փակվում է խանութների մեծ մասը։ Բացառություն է արվում միայն սննդամթերք վաճառող խանութների, դեղատների, փոստատների, բենզինի լցակայանների և բանկերի բաժանմունքների համար։
-
20.03.2020|
13:18
Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնել է իշխանի մամլո խոսնակը: «Նորին գերազանցության վիճակը միանգամայն բարվոք է», - հայտարարել է նա: Covid-19 հիվանդության ստուգումն անցկացվել է այս շաբաթասկզբին:
-
20.03.2020|
13:16
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 19-ի երեկոյան հասել է 3405-ի, միայն մեկ օրում մահացել է 427 մարդ։ Իտալիայում արդեն ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը։ Չինաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3245 մարդ։
-
20.03.2020|
13:15
Պարետի որոշմամբ՝ ղեկավարվելով մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով, ժամանակավորապես սահմանափակվում է հավելվածով սահմանված որոշ ատադրատեսակների արտահանումը Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ:
-
20.03.2020|
13:14
Ադրբեջանի ընդդիմադիրները հակադարձել են նախագահ Իլահմ Ալիևին, որ ասել էր, թե ընդդիմությունը փորձում է օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը երկիրն ապակայունացնելու համար, և նրանց որակել «հինգերորդ շարասյան դավաճաններ»:
-
20.03.2020|
13:13
Եվրոպական երկրները քննարկում են կարանտինի երկարաձգումը` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Իտալիայում կարանտին էր հայտարարված մինչև մարտի 25-ը, իշխանությունները որոշեցին երկարաձգել:
-
20.03.2020|
13:12
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 14-ով՝ հասնելով 136-ի՝ հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
-
20.03.2020|
13:05
Ճգնաժամի ժամանակ ասեկոսեները ու սուտ տեղեկությունները տարածվում են հատկապես արագ՝ գրում է Սիմոն Խուրտցը Süddeutsche Zeitung-ում:
-
20.03.2020|
13:01
Կորոնավիրուսի պանդեմիան անցնում է շատ ավելի թեթև, քան ենթադրվում էր, կարանտինը թույլ է տալիս նվազեցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը՝ հայտարարել են իսրայելցի բժիշկները՝ РИА Новости-ին հարցազրուցում: