-
18.03.2020|
22:02
Այսօր Էջմիածնի Սբ․ Գայանե եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Համազգային աղոթքի արարողություն, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, հավարտ պատարագի Վեհափառը քարոզով դիմեց ժողովրդին։
-
18.03.2020|
22:02
ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը՝ Շանթ հեռուստաընկերությանը հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
18.03.2020|
22:01
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը Շանթ հեռուստաընկերությանը հարցազրույցում.
-
18.03.2020|
21:59
Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ բերյալ։
-
18.03.2020|
21:57
Հաջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ:
-
18.03.2020|
21:56
Աշխարհում ավելի քան 200 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով` գրում է BNO News-ը: Երկրներ, որտեղ կորոնավիրուսն ամենաշատն է տարածվել՝ Չինաստան (81 000), Իտալիա (31 000), Իրան (16 000), Իսպանիա (12 000) և Գերմանիա (10 000): Մահացել է 8 000, առողջացել է 80 000 հիվանդ:
-
18.03.2020|
21:56
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Բոբինյա քաղաքում գտնվող հիվանդանոց, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ հայտնում է BFM-ը։
-
18.03.2020|
21:55
ՀՀ կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը՝ «Շանթ» Հ/Ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Կառավարությունը կորոնավիրուսի տարածման վտանգը թերագնահատե՞լ է։
-
18.03.2020|
21:54
U2 իռլանդական հայտնի ռոք խմբի մենակատար Բոնոն կորոնավիրուսի բռնկման ֆոնին Իտալիային նվիրված երգ է գրել: Սա Բոնոյի՝ 2017-ից գրած առաջին երգն է, որի ստեղծման հարցում նրան ոգեշնչել են կարանտինային պայմաններում պատշգամբներից ելույթ ունեցող իտալացիները, գրում է The Guardian-ը։
-
18.03.2020|
21:54
ՀՀ և Իրանի միջև այսօրվանից սահմանվում են նոր բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումների մասով՝ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: