-
18.03.2020|
07:56
Ռուսաստանը փակել է սահմանները հարևանների մեծ մասի հետ, և բավականաչափ վաղ է ձեռնարկել կոշտ միջոցներ երկրների նկատմամբ, որտեղ կորոնավիրուսը տարածված է, մարտի կեսին արդեն հիվանդացածության շատ քիչ դեպքեր են գրանցվել, թեպետ կասկածներ են ծագում տեստերի ու նոր դեպքերի բացահայտման հուսալիության առնչությամբ՝ գրում է Օլիվիե Թալեսը La Croix-ում:
-
18.03.2020|
07:52
Վերջին ամիսներին մարդկության ամբողջ ուշադրությունը գամված է կորոնավիրուսի տարածման նորություններին: ԱՀԿ-ն COVID-19-ն արդեն պանդեմիա է հայտարարել: Շատ երկրներ արմատական միջոցներ են կիրառում վարակի տարածումը կանխելու համար:
-
17.03.2020|
22:47
Կորոնավիրուսի պատճառով կարի արտադրամասի 500 աշխատակից ինքնամեկուսացել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
-
17.03.2020|
22:46
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամկետի՝ հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ը խաղերը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Կոմիտեն չի պատրաստվում փոխել խաղերի ժամկետները հաշվի առնելով, որ մինչ մեկնարկը դեռևս 4 ամիս ժամանակ կա:
-
17.03.2020|
22:45
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը վարչապետ Ադնան ազ-Զուրֆիին հանձնարարել է նոր կառավարություն կազմավորել՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
-
17.03.2020|
22:44
Կորոնավիրուսը ալիքաձև կարող է տարածվել ամբողջ աշխարհում և տևել մի քանի տարի՝ գտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ Լոթար Ուիլերը:
-
17.03.2020|
22:42
Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կկայանա 2021-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացնում՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ:
-
17.03.2020|
22:41
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսում նշեց, որ մինչև շաբաթվա վերջ ՀՀ կներմուծվի կորոնավիրուսի 5 000 թեստ։
-
17.03.2020|
22:40
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակահատվածում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այսօր արգելել է 16 երկրի քաղաքացիները մուտքը Հայաստան.
-
17.03.2020|
22:39
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է մոտ 2 000-ով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,2 հազարը, մահացել է 491 մարդ: