-
17.03.2020|
16:04
Կորոնավիրուսի վարակման 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ, 11-ը արտադրամասի հետ՝ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
17.03.2020|
16:03
Եվրահանձնաժողովն առաջարկել է 30 օրվա սահմանափակում մտցնել ԵՄ երկրներ ացելութունների համար՝ ըստ ԵԽ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության:
-
17.03.2020|
16:02
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներին տեղեկացրել է մարտի 18-ի կեսգիշերից արտասահմանյան քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակելու որոշման մասին:
-
17.03.2020|
16:00
1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով
• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:
-
17.03.2020|
16:00
Ադրբեջանում ևս 3 մարդու մոտ կորոնավիրուսով վարակ է հայտնաբերել, վարակվածների թիվը հասել է 28-ի, նրանց վիճակը կայուն է: Կորոնավիրուս էր հայտնաբերվել 25 մարդու մոտ, որից 6-ը՝ վերականգնվել է: Մեկ մարդ մահացել է:
-
17.03.2020|
15:58
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող վարել այսօր նշանակած հերթական նիստը։
-
17.03.2020|
15:57
Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է՝ մանավանդ անցած տարվա ցուցանիշներից հետո՝ ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
17.03.2020|
15:52
Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
-
17.03.2020|
15:19
COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է երեքշաբթի մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են, տեղեկացնում է դեսպանությունը։
-
17.03.2020|
15:19
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվում են, հայտարարում է ԿԸՀ-ն: