-
17.03.2020|
15:52
Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
-
17.03.2020|
15:19
COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է երեքշաբթի մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են, տեղեկացնում է դեսպանությունը։
-
17.03.2020|
15:19
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվում են, հայտարարում է ԿԸՀ-ն:
-
17.03.2020|
15:18
Այսօր Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը կժամանեն Թուրքիա: Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը Ռեջեփ Էրդողանի հետ քննարկելու այն պայմանները, որոնց Թուրքիայի նախագահը կհամաձայնի սիրիացի փախստականներին ԵՄ սահմաններից դուրս պահելու համար:
-
17.03.2020|
15:17
Անցած օրում աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 620 մարդ: Ամենածանր իրավիճակն Իտալիայում է՝ 349 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 2158 մարդ, մոտ 23 հազար մարդ հիվանդ է:
-
17.03.2020|
15:16
Երեկ Աժ-ն իրավունքի ուժով հատուկ նիստով քննարկեց և ի գիտություն ընդունեց Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը:
-
17.03.2020|
15:15
Ունենք ևս 15 հաստատված դեպք, ոմանք մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է՝ երկուշաբթի ժամը 22-ին գրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած, հաղորդեց նախարարը:
-
17.03.2020|
14:38
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Յովհաննէս 15։7)։
-
17.03.2020|
14:36
«Հանրապետություն» կուսակցությունը համամիտ է՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ գործուղությունների շրջանակում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու, կառավարության որոշմանը և պատրաստ է իր ողջ ներուժը ներդնել արտակարգ դրության ընթացքում վարակի դեմ պայքարի կառավարության առաջարկած ցանկացած հանրային աշխատանքում։
-
17.03.2020|
14:35
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: