-
16.03.2020|
22:00
Այսօր՝ ժամը 17։00-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է արտակարգ դրություն: Որոշման նախագիծը քննարկում է կառավարությունը՝ արտահերթ նիստի ընթացքում:
-
16.03.2020|
21:57
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկուշաբթի օրը «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն ձևավորել:
-
16.03.2020|
21:56
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈւ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
16.03.2020|
21:55
Աշխարհի 7 գերտերությունների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի առաջնորդներն այսօր հեռախոսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ համակարգված քայլերը՝ հայտնում է Սպիտակ տունը:
-
16.03.2020|
15:37
Կառավարությունը մարտի 16-ին արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրություն հայտարարել հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը ներառյալ։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Բադասյանը` հիմք ընդունելով սահմանադրությամբ հաստատված սոցիալական պետության և մարդկանց կյանքի անվտանգության ապահովումը։
-
16.03.2020|
13:08
Չեխիայի կառավարությունը որոշել է մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը՝ լրագրողներին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
-
16.03.2020|
13:08
Հարգելի քաղաքացիներ,
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
-
16.03.2020|
13:07
Մարտի 16-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով։
-
16.03.2020|
13:06
Լիբանանի կառավարությունը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով մարտի 18-ից մինչ և 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները փակելու մասին՝ հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:
-
16.03.2020|
13:05
Էջմիածնի ռեստորաններում և հարսանյաց սրահներում կչեղարկվեն բոլոր միջոցառումները՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ չեղարկվելու են բոլոր առիթները՝ համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու համար», - ասաց Էջմիածնի քաղաքապետը։