-
16.03.2020|
13:05
Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
16.03.2020|
13:04
Մեքսիկայի իշխանությունները որոշել են դադարեցնել տեղական առաջնությունը ֆուտբոլի ներքին առաջնությունը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Մեքսիկայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում մրցումները կդադարեցվեն երկուշաբթի՝ մարտի 16-ին: Նույնը վերաբերվում է նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։
-
16.03.2020|
13:03
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Դժբախտաբար, այս պահի դրությամբ ունենք 26 վարակակիր (արդեն 28)։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով «առաջին» տեղում ենք։
-
16.03.2020|
13:01
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
16.03.2020|
13:00
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
16.03.2020|
12:59
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի պատճառով:
-
16.03.2020|
12:58
Երեկվանից ախտահանվում են Էջմիածնի հիմնական փողոցները, մայթերն ու կանգառները՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Բանուկ փողոցներն ու մայթերն ախտահանվում են քլորով։ Քաղաքապետարանը մթերել է մեծ քանակությամբ բժշկական սպիրտ՝ բռնակները, ապակիները, երկաթյա մակերևույթները ախտահանելու համար», - ասաց նա։
-
16.03.2020|
12:57
Հնարավոր է` Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
16.03.2020|
12:57
Կորոնավիրուսի պանդեմիան տխուր ռեկորդ է սահմանել վիրուսից առավել տուժած երեք երկրներում: Վերջին 24 ժամում Իտալիայում մահացել է 368 մարդ, մահերի ընդհանուր թիվը անցել է 1800-ը:
-
16.03.2020|
12:55
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ին ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: