-
15.03.2020|
22:04
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ մարտի 16-ից արգելվելու է նաև բրիտանացիների ու իռլանդացիների մուտքը ԱՄՆ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վաշինգտոնն արգելել էր ԵՄ երկրներից մուտքը ԱՄՆ, որ քաոսային իրավիճակ էր ստեղծել եվրոպական օդանավակայաններում:
-
15.03.2020|
22:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 23-ի, ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
15.03.2020|
22:03
Շաբաթվա Զատկի տոնակատարությունները Վատիկանում այս տարի կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության, որ կանխվի կորոնավիրուսի տարածումը՝ տեղեկացնում է պապական տան պրեֆեկտուրային:
-
15.03.2020|
22:01
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
-
15.03.2020|
21:57
Ամերիկյան International Living պարբերականը կազմել է թոշակառուների համար աշխարհի լավագույն երկրների ցուցակը:
-
15.03.2020|
21:56
Իտալիայի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել. ջրի ծորակներից ոչ թե ջուր, այլ փրփրուն գինի է հոսել: Այս մասին գրում է Daily Star պարբերականը:
-
15.03.2020|
21:47
BMW ընկերությունը նոր տարբերանշան ունի: Այն հնից տարբերվում է նրանով, որ բացակայում է սև շրջանակը: Տեղեկացնում է գերմանական ավտոարտադրողի պաշտոնական կայքէջը:
-
15.03.2020|
21:46
Ուղեղին հանգիստ տալ է պետք, այլապես այն գերհոգնածության ու ընկճախտի պատճառ կարող են լինել: Այս մասին գրում է Nikkei Style պարբերականը:
-
15.03.2020|
18:02
Տեղեկացնում եմ, որ #կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում #աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
-
15.03.2020|
18:01
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր: Նա այժմ «Աստղիկ» ԲԿ-ում է: