-
15.03.2020|
17:51
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հղիության պատճառով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան կփոխարինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը:
-
15.03.2020|
17:50
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությանը իր՝ նախօրեին տարածված հայտարարությանը: Դրանում կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ:
-
15.03.2020|
17:49
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը հարկադիր նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ՝ ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
-
15.03.2020|
17:45
Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։
-
15.03.2020|
17:38
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները:
-
15.03.2020|
17:37
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 20-ի, երեկոյան Ֆեյսբուքում գրեց Առողջապահության նախարարը:
-
15.03.2020|
17:36
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
-
15.03.2020|
17:35
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:
-
15.03.2020|
17:34
Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Էջմիածնի եկեղեցիներում այս օրերին շարունակվում են զանգվածային արարողություններ անցկացվել։ Թեև կորոնավիրուսը քաղաքում տարածվել է նշանադրության արարողությունից, և քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել խուսափել զանգվածային միջոցառումներից, բնակիչները չեն հետաձգում նախատեսված հարսանիքները։
-
15.03.2020|
17:33
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում: Ըստ նրա տվյալների՝ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել 1365 -ով՝ կազմելով 12729։