-
15.03.2020|
17:24
Հռոմում իրենց տներում և բնակարաններում կարանտինացված հարյուրավոր մարդիկ միացել են համաժողովրդական երաժշտական ֆլեշմոբին, որ բարձրացնեն իր տրամադրությունը և համախմբվեն՝ կորոնավիրուսով վարակի դեմ պայքարում:
-
15.03.2020|
17:23
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Այգու գործունեության վերսկսման վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
-
15.03.2020|
17:22
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ»՝ ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը:
-
15.03.2020|
17:21
Չնայած կորոնավիրուսի սպառնալիքներին, ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվել է Bombay Times Fashion Week նորաձևության փառատոնը: Հնդիկ դիզայներ Ռոհիտ Վերման ներկայացրել է իր հավաքածուն: Փառատոնի բացման առաջին օրը թեմատիկ էր՝ «Գլամուր նպատակի հետ»:
-
15.03.2020|
17:20
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են:
-
15.03.2020|
17:19
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակություններին:
-
15.03.2020|
17:18
Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակին և միտումներին, հնարավոր հետևանքներին, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հեռախոսազրույցի ընթացքում:
-
15.03.2020|
17:16
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:
Հիմնադրամը խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
-
14.03.2020|
17:07
Շարունակենք հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։
-
14.03.2020|
17:05
Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի՝ հայտնել է առողջապահության նախարարությունը: Մարտի 13-ի առավոտյան հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված: