-
14.03.2020|
17:05
Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի՝ հայտնել է առողջապահության նախարարությունը: Մարտի 13-ի առավոտյան հայտնել էին 422 վարակվածի մասին, օրվա երկրորդ կեսին արդեն գրանցվել էր 504 վարակված:
-
14.03.2020|
17:05
Օրերս «Սասնա ծռերը» բավականին կոշտ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ կոչ անելով չեղարկել հանրաքվեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ծռերի» կողմից առաջ քաշած թեզերը համաձայնեցված էին իշխանությունների հետ:
-
14.03.2020|
17:04
Կիպրոսի Հանրապետությունը 2020-ի մարտի 15-ից փակում է մուտքը օտարերկրյա քաղաքացիների համար՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնում է Cyprus News Agency-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կոչը:
-
14.03.2020|
17:03
Այսօր՝ քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:
-
14.03.2020|
17:02
ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ:
-
14.03.2020|
17:02
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկ տարով հետաձգել է տարածաշրջանային ընտրությունները, այդ թվում՝ Լոնդոնի քաղաքապետի ընտրությունը, գրում է The Telegraph-ը: Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ, ընտրությունները կկայանան 2021*ի մայիսից հետո:
-
14.03.2020|
17:01
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:
-
14.03.2020|
17:00
«Ժողովուրդը» գրել է. «2018-ի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ:
-
14.03.2020|
16:59
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքում գրել է. «Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից։
-
14.03.2020|
16:58
Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։