-
13.03.2020|
22:34
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 25 դեպք: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան դեռ անհրաժեշտություն չի տեսնում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանելու համար:
-
13.03.2020|
22:33
Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերությունը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
-
13.03.2020|
22:32
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք՝ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
13.03.2020|
22:32
Այսօր կառավարությունում ընդլայնված կազմով խորհրդակցությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է կայացրել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։ Նա կոչ արեց ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց և այդ միջոցառումներին մասնակցելուց։
-
13.03.2020|
22:30
Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի առողջապահության նախարարի խորհրդական Օլգա Գոլուբովսկայան: Նրա խոսքով` մահացածը Ժիտոմիրի մարզում բնակվող 71-ամյա մի կին է:
-
13.03.2020|
22:30
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի՝ որոշակի գանգատներով՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը: Նրանցից վերցվել են նմուշառումներ, որ կատարվի թեստավորում:
-
13.03.2020|
22:29
Չեխիայի կառավարությունը մարտի 16-ի կեսգիշերից երկիրը փակելու է իր ցամաքային և օդային սահմանները: Վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքով` մարտի 16-ից երկրի քաղաքացիներին, ինչպես նաև Չեխիայի տարածքում մշտական հիմունքներով բնակվող օտարերկրացիներին արգելվում է լքել երկիրը:
-
13.03.2020|
22:28
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:
-
13.03.2020|
22:27
Անգլիայի ֆուտբոլային Պրեմիեր լիգան, դադարեցնում է բոլոր խաղերը մինչև ապրիլի 3-ը՝ հայտարարել է Անգլիայի Ֆուտբոլային ընկերակցությունը` նշելով, որ Պրեմիեր Լիգայի, ավելի ցածր մակարդակի ազգային մրցաշարերի ու Ֆուտբոլի կանանց առաջնության հանդիպումները կվերսկսվեն ապրիլի 4-ին, «եթե բժիշկները չառարկեն, և լինեն պայմաններ»:
-
13.03.2020|
22:26
Այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է եւ հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։